Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

10 մթերք՝ քնի բարելավման համար. tert.am

10 մթերք՝ քնի բարելավման համար. tert.am

Ժամանակակից մարդու կյանքը  նման է մշտական վազքի. միշտ ինչ-որ տեղ ենք շտապում, նյարդայնանում ենք, շատ սուրճ ենք խմում և տառապում ենք քնի պակասից: Շատերը հասկանում են, որ քնի պակասը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, սակայն անքնությունն ու  քնի պակասը շարունակում են տանջել:

Այս մասին գրելով` Bigpicture.ru-ն ներկայացրել է 10 մթերք, որոնք ընթրիքին ուտելիս օգնում են հանգիստ քուն մտնել և վերացնում են անքնությունը:

1. Վարսակի փաթիլներ
Շատերն այս շիլան ուտում են բացառապես նախաճաշին, սակայն, տարբեր սննդարար և օգտակար հատկություններից բացի, վարսակը պարունակում է քնի հորմոն` մելատոնին, ինչի շնորհիվ օգնական կլինի նրանց համար, ովքեր տառապում են անքնությամբ:

2. Բանան
Հանքանյութերի հարուստ աղբյուրը կօգնի հանգստանալ, սակայն այն պետք է ուտել ամենաուշը՝ քնելուց մեկ ժամ առաջ:

3. Նուշ
Նուշը պարունակում է սպիտակուց, մագնեզիում, որոնք երեկոյան ժամերին ուտելու պարագայում նպաստում են քնին: Խորը քնի համար բավարար է մեկ բուռ նուշը կամ մեկ ճաշի գդալ նուշի յուղը:

4. Բալ
Բալը հարուստ է մելատոնինով, այդ իսկ պատճառով մեկ բուռ բալը բավարար է ամուր ու հանգիստո քուն մտնելու համար:


5. Կաթ
Բնական միջոցներով քունը կարգավորել օգնում է նաև կաթը, որը հարուստ է ո՛չ միայն կալցիումով, այլև` սպիտակուցներով:

6. Ձու
Մեկ պինդ եփած ձուն կարող է դրականորեն ազդել քնելու արագության վրա:  Քնելուն օգնում է ձվի սպիտակուցը:

7. Հումուս
Բուսական սպիտակուցների առկայության շնորհիվ հումուսը հիանալի է ուշ ժամին ուտելու համար և օգնում է քնելուն:

8. Ձուկ
Ձկնատեսակներն ու ծովախեցգետինը ո՛չ միայն հարուստ են վիտամին В6-ով, այլև նպաստում են սերոտոնին և մելատոնին հորմոնների արտադրությանը:

9. Բուսական թեյեր
Լիարժեք քնի համար կարելի է մեկ բաժակ կանաչ թեյ ըմպել: Առավել արդյունավետ է, եթե այն համադրվի երիցուկի և կիտրոնի հետ:

10.  Մեղր
Մեղրը պարունակում է գլյուկոզա, որն օգնում է քնել: Այն կարելի է օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ՝ որպես բուսական թեյի  բաղկացուցիչ մաս:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. sister.net.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ